• Latest news

Նոյեմբերի 3-ին Երեւանում բարեգործական համերգ է լինելու շաքարախտով հիվանդ երեխաների համար

30 հոկտեմբերի, 2015  16:59

Նոյեմբերի 14-ին նշվող շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին Երեւանում կկազմակերպվի Cartoon non stop խորագրով բարեգործական համերգ: Այդ մասին NEWS.am Medicine–ի թղթակցին հայտնել են Հայաստանի առողջապահության նախարարությունից:

Համերգը, որը կազմակերպվելու է Հայաստանի Առողջապահության նախարարության ու պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ, կնշանավորի «Վերահսկիր շաքարախտը ու ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել շաքարախտով հիվանդ երեխաներին ու երիտասարդներին:

Ակնկալվում է, որ համերգին կմասնակցեն շաքարախտով տառապող երեխաներն ու երիտասարդները, նրանց ծնողները, նաեւ բոլոր շահագրգիռ մարդիկ:

Համերգը կսկսվի նոյեմբերի 3-ին ժամը 19:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Համերգի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է «Վերահսկիր շաքարախտը ու ապրիր լիարժեք կյանքով» հնգամյա ծրագիրը, որը նախատեսված է առաջին տեսակի շաքարախտով հիվանդ մինչեւ 18 տարեկան երեխաների ու 18-23 տարեկան երիտասարդների համար:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում այս պահին գրանցված են առաջին տեսակի շաքարախտով հիվանդ 450 երեխա ու 177 երիտասարդ (տարեկան մոտավորապես 50- 70 նոր դեպք է գրանցվում):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի