• Latest news

Երեւանում համաժողովի ընթացքում պատմել են, թե ինչպես անէսթեզիոլոգիայի եվրոպական դիպլոմ ստանալ

7 նոյեմբերի, 2015  16:21

Անէսթեզիոլոգիայի եվրոպական դիպլոմը անէսթեզիոլոգներին հնարավորություն է տալիս աշխատել մի շարք եվրոպական երկրներում։ Դիպլոմը ստանալու համար անհրաժեշտ է երկու տեսակ քննություն հանձնել։ Առաջին փուլի քննությունը հնարավոր է հանձնել տարածաշրջանային կենտրոններում (այդ թվում նաեւ Երեւանում), իսկ երկրորդը՝ եվրոպական քաղաքներից մեկում։ Այն մասին, թե ինչպես է հնարավոր ստանալ այդ դիպլոմը եւ առցանց գնահատականի ներդրվող համակարգի մասին Երեւանում անցկացվող անէսթեզիոլոգների համաժողովի ընթացքում պատմել է Սյու Անն Հիլլը Մեծ Բրիտանիայից, որն անէսթեզիոլոգիայի եվրոպական դիպլոմի քննական հանձնաժողովի նախագահն է։

Ինչպես NEWS.am Medecin-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի անէսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների միավորման նախագահ Արմեն Վարոսյանը, որը Հայաստանում դեռեւս 1996-ին առաջինն էր նման դիպլոմ ստացել, 2007-ից ի վեր հնարավոր է Երեւանում  հանձնել քննության առաջին փուլը եւ ինքը՝ Վարոսյանը քննություն ընդունողներից է։ Սակայն մինչ օրս Արմեն Վարոսյանը խուսափում էր գովազդել այդ հնարավորությունը՝ վախենալով, թե դա ավելի կխթանի որակյալ կադրերի արտահոսքը։ Բայց հասկանալով, որ մեկնել ցանկացողներն այսպես թե այնպես մեկնում են, նա որոշել է ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ, որովհետեւ, նրա խոսքով, նույնիսկ եթե մասնագետները չկարողանան երկու փուլն էլ հաղթահարել, դա շատ լավ խթան է ուսման եւ գիտելիքներ ստանալու համար։

Արմեն Վարոսյանը ասել է նաեւ, որ ընտրվել է առցանց գնահատման հանձնաժողովի նախագահ եւ եկող տարի ղեկավարելու է այդ գործընթացի կազմակերպումը։

Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Ուզբեկստանից  հրավիրված մասնագետների մասնակցությամբ մեկօրյա համաժողովը Երեւանում կազմակերպվել է Հայաստանի անէսթեզիոլոգների եւ ռեանիմատոլոգների միավորման եւ Անէսթեզիոլոգիայի եվրոպական կրթության կոմիտեի (Committee for European Education in Anesthesiology) կողմից։ Դա ամենամյա  թեմատիկ համաժողով է, որն անցկացվում է այդ երկու կազմակերպությունների կողմից եւ այս անգամ նվիրված է վնասվածքների դեպքում անհետաձգելի բուժօգնությանը։

Իսրայելի Էյլաթ քաղաքից Իոսիֆ Վիչելեւսկին հայ գործընկերներին պատմել է, թե Իսրայելում ինչպես են կազմակերպում հիվանդանոցի աշխատանքը վիրավորների զանգվածային հոսքի դեպքում։

Համաժողովի մասնակիցները շարունակական մասնագիտական զարգացման 7 կրեդիտ կստանան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի