• Latest news

Մոսկվայում կանցկացվի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը

9 նոյեմբերի, 2015  17:19

Նոյեմբերի 10-ին Կուլակովի անվան Մանկաբարձության,գինեկոլոգիայի եւ պերինատոլոգիայի գիտական կենտրոնում կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը, որին մասնակցելու նպատակով  Մոսկվա է մեկնել  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր եւ մանկան առողջության ոլորտի, վերարտադրողական առողջությանը, ԵԱՏՄ անդամակցության հետ կապված դեղերի շրջանառությանը, ինչպես նաեւ առողջապահական բարեփոխումներին, շարունակական զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: 

Հանգամանալից անդրադարձ կկատարվի նաեւ առողջ ապրելակերպին եւ սննդակարգին, ծխախոտի եւ ալկոհոլի դեմ պայքարին,  ինչպես նաեւ էկելտրոնային առողջապահությանը եւ  հեռաբժշկությանը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջեւ  կստորագրվի փոխըմբռնման հուշագրեր:

Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովն անցկացվել է 2014թ. Երեւանում, որին մասնկացելու նպատակով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Երկու երկրի նախարարությունների միջեւ դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների եւ կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաեւ առողջապահական համակարգերի միջեւ տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության եւ հեռաբժշկության ոլորտներում ստորագրվել էր փոխըմբռնման  հուշագիր:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի