• Latest news

Մոսկվայում Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովն ամփոփեց արդյունքները

11 նոյեմբերի, 2015  10:19

Մոսկվայի Վ.Ի.Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի մասնակցությամբ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովն ամփոփեց արդյունքները:

Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները կարևորել են այն համգամանքը, որ Հայ-ռուսական առողջապահական համաժողովը երկրորդ անգամ մասնակիցներին հնարավորություն ընձեռեց մանրամասն քննարկել  համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել երկու երկրի բնակչության առողջության մակարդակի բարձրացման  ուղղությամբ:

Լայնամասշտաբ միջոցառումը երկրորդ անգամ միավորեց գործընկեր երկրների առողջապահության ոլորտի պատասխանատուներին` այս անգամ շեշտադրելով  հանրային առողջության, առողջ ապրելակերպի, մասնագիտական շարունակական զարգացման,  ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի, բուժօգնության որակի, ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը: 

Համաժողովի պլենար նիստերի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները քննարկել են առողջապահության ոլորտի մի շարք կարևոր հարցեր, որոնց թվում են մոր և մանկան առողջությունը, դեղերի շրջանառությունը, առողջապահական բարեփոխումները, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղիները, ֆինանսավորման մեխանիզմները, տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային առողջապահության ներդրումը: Անդրադարձ  է կատարվել  նաև ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարին, ինչպես նաև էկելտրոնային առողջապահությանը և հեռաբժշկությանը:

Համաժողովի ավարտին երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև հանրային առողջության ոլորտում ստորագրվեց համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Մասնակիցներն ամփոփել են արդյունքները` մշակել համագործակցության հետագա ուղղությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի