• Latest news

Գիտնականները վիրավոր զինվորների կյանքը փրկելու անսպասելի միջոց են առաջարկել

12 նոյեմբերի, 2015  19:38

Վերքի կամ վնասվածքի հետեւանքով արյան կորուստը զինվորների եւ վթարի զոհերի մահացության հիմնական պատճառներից է։  Սովորաբար նման վնասվածքների առկայության պարագայում ժամանակը սահմանափակ է. եթե տուժածին չեն կարողանում հիվանդանոց հասցնել «ոսկե» ժամի ընթացքում, նա կարող է արյունահոսության հետեւանքով մեռնել։  Ալաբամայի համալսարանի գիտնականները   19 տարի աշխատել են՝ պարզելու, թե ինչ է պետք անել, որպեսզի տուժածները դիմանան, մինչեւ հիվանդանոց հասնելը, նույնիսկ եթե դա մի քանի ժամ տեւի։ 

Երեւում է՝ նրանց հաջողվել է նման մեթոդ գտնել։  Վիրավորների կյանքի փրկության բանալին, պարզվել է, էստրոգենն է՝ կանացի սեռական հորմոնը, իսկ ավելի շուտ՝ դրա սինթետիկ տարբերակը։ 

Գիտնականները նման բացահայտում են արել դեռեւս 1997 թվին, ընդ որում՝ պատահաբար։ Պատվիրված արու առնետների փոխարեն նրանց էգ առնետներ էին բերել։  Դժվար էր էգերին օգտագործել, որովհետեւ կանացի սեռական հորմոնները անընդհատ տատանվում են, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել փորձարկման մաքրության վրա։  Սակայն հենց այդ հորմոններն են նպաստել հետաքրքրագույն բացահայտմանը.  Գիտնականները նկատել են, որ էգերը հեշտությամբ են դիմակայում արյան վարակմանը, նույնիսկ առանց հատուկ բուժման։  Մեկ այլ հետազոտություն հաստատել է գիտնականների ենթադրությունն առ այն, որ դա պայմանավորված է էգերի էստրոգենի մակարդակով։ Երբ նրանք փորձել են գիտափորձը կրկնել մկների հետ, որոնց էստրոգեններն ավելի քիչ են, պարզվել է, որ նրանք չեն կարողացել դիմակայել արյան վարակմանը։  

Հետագայում գիտնականներին հաջողվել է պարզել, որ սինթետիկ էստրոգենը  նաեւ բարելավում է սրտի եւ լյարդի գործառույթները նույնիսկ արյան 60 տոկոսի կորստից հետո։ Էստրոգեններն ընդլայնում են անոթները, բարելավում են արյան հոսքը եւ այն ավելի  «արդյունավետ» են դարձնում։ Այդ ամենն օգնում է ավելի երկար պահպանել հիվանդի կյանքը։  

EE-3-SO4-ը գիտնականների մշակած սինթետիկ էստրոգենի վերջին տարբերակն է, դա հիվանդին ողջ է պահում վնասվածք ստանալուց հետո  6 ժամվա ընթացքում. այդքան ժամանակը հերիք է նրան հիվանդանոց հասցնելու եւ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար։ 

Գիտնականներն ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունից արդեն 10 միլիոն դոլար են ստացել  այդ ոլորտում իրենց հետազոտությունները շարունակելու եւ ստացված սինթետիկ հորմոնը մարդկանց վրա փորձարկելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի