• Latest news

Երեւանում կկայանա «ԶԼՄ-ներ եւ հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողով (լրացված)

24 նոյեմբերի, 2015  19:47

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիան ս.թ. դեկտեմբերի 11-ին կազմակերպում են «ԶԼՄ-ներ եւ հոգեկան առողջություն» խորագրով համատեղ գիտաժողով, որը նվիրված է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95 ամյակին:

Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա 2015թ. դեկտեմբերի 11-ին ժամը 11.00 ԵՊԲՀ գիտական խորհրդի դահլիճում (հասցե. Կորյունի 2):

Գիտաժողովի նպատակն է. գիտականորեն ներկայացնել այն կարեւոր դերը, որն ունեն ԶԼՄ-ները հասարակական գիտակցության ձեւավորման գործում եւ հսկայական ազդեցությունը՝ հոգեկան առողջության վրա, ինչպես նաեւ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնք կարող են առաջանալ վերոնշյալ ազդեցություններն անտեսելու կամ ոչ բավարար ուշադրության արժանացնելու դեպքում:

Կազմակերպիչներ`

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)

Հայկական հոգեբուժական ասոցիացիա (ՀՀԱ)

Վայրը` ԵՊԲՀ Գիտական Խորհրդի դահլիճ

 

10.30-11.00 Գրանցում

11.00-11.20 Գիտաժողովի բացում, ողջույնի խոսքեր

ՀՀ առողջապահության նախարար – Արմեն Մուրադյան

Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռեկտոր – Միքայել Նարիմանյան

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ – Արմեն Սողոյան

11.20-11.45 ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն - Խաչատուր Գասպարյան, ԵՊԲՀ, ՀՀԱ

11.45-12.10 ՀՀ Օրենսդրությունը որպես հեռուստաեթերի կարգավորմանը խոչընդոտող գործոն - Վահրամ Միրաքյան, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)

12.10-12.35 Ինքնաագրեսիայի կանխարգելման ուղիներ և լրատվամիջոցների դերը - Կամո Վարդանյան, Երևանի պետական մանկավարժական համալսարան (ԵՊՄՀ)

12.35-13.00 Ֆորում, հայտարարության ընդունում

13.00-13.45 Ընդմիջում

13.45-14.00 Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների լուսաբանումը հայաստանյան մեդիայում - Զարուհի Բաթոյան, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ

14.00-14.15 Վիրտուալ Պանօպտիկոն - Հայարփի Սահակյան, ԵՊԲՀ

14.15-14.30 Սոցալական միֆը, որպես աշխարհի պատկերի ձևավորման գործոն - Էլինա Ասիրյան,ԵՊՀ

14.30-14.45 Տեղեկատվական դաշտում անձի հոգեբանական անվտանգության և պաշտպանվածության հիմնախնդիրը - Հասմիկ Կեսոյան, ԵՊՀ

14.45-15.00 Գովազդի հոգեբանական ազդեցությունը - Մարիամ Ղուկասյան, ԵՊԲՀ

15.00-15.15 Հեռուստատեսության դերը անձի կրեատիվության զարգացման գործընթացում` որպես հոգեկան  առողջության գործառույթ - Սոնա Պողոսյան, ՀՀ Պետական կառավարման ակադեմիա

15.15-15.30 Տեղեկատվական պատերազմներ - Վահագ Ասիրյան, ԵՊԲՀ

15.30-15.45 Տեղեկատվական դարաշրջանի մանիպուլյացիոն գործընթացների ազդեցությունը մարդու ինքնության ձևավորման և հասարակության հոգեկան առողջության վրա - Ռոզա Նեմիշալյան, ԵՊԲՀ

15.45-16.15 Քննարկում, ամփոփում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի