• Latest news

Պլացեբոյի զարմանահրաշ ուժը կոտրված ողնաշարեր է բուժել

15 փետրվարի, 2014  16:22

Պլացեբոն, ինչպես հայտնի է, կեղծ դեղահաբ է: Այն որեւէ իրական ազդեցություն չունի: Նրանում պարզապես ոչինչ չկա: Ամեն դեպքում, մենք այդպես էինք համարում. ասվում է Daily Mail թերթի հոդվածում:

Բայց վերջին շրջանում ավելի ու ավելի շատ դեպքեր ցույց են տալիս, որ պլացեբոն կարող է շատ արդյունավետ լինել մասնավորապես ցավի, ընկճախտի եւ նույնիսկ Պարկինսոնի հիվանդության որոշ ախտանշանների բուժման համար: Գլխավորը հավատն է առ այն, որ «դեղը» կարող է օգնել:

Աշխարհի առաջատար հիվանդանոցներից մեկի, ուր բուժվել են ԱՄՆ նախագահները, Մայո կլինիկայի ճառագայթաբան Դեյվիդ Կալմսը վերջին 15 տարին հատուկ ցեմենտի ներարկումներով կոտրված ողնաշար է բուժում: Նա կանոնավոր կերպով վերտեբրոպլաստիկա կոչվող պրոցեդուրա է իրականացնում եւ այն չափազանց արդյունավետ է գտնում:

Բայց երբեմն պատահում էր, որ ցեմենտով լցնում էին ոչ այն ողը, որ անհրաժեշտ էր:

Եվ, այնուամենայնիվ, դա օգնում էր: Եվ այդժամ բժիշկ Կալմսը որոշեց անել բավականին արտասովոր մի բան. նա որոշեց փորձ անցկացնել` հասկանալու համար, թե արդյո՞ք վերտեբրոպլաստիկան առավել արդյունավետ մեթոդ է, քան պլացեբոն:

Նա մի փորձ կատարեց, որի ընթացքում հիվանդներից ոմանց իսկական վերտեբրոպլաստիկա էր կատարվում, իսկ ոմանց` կեղծ վիրահատություն. նրանց պլացեբո էին տալիս:

Կարեւոր էր այն, որ 130 հիվանդները չգիտեին, որ իրենց վիրահատությունը իսկական չէ:

Բոլոր հիվանդներին նույն կերպ էին պատրաստում վիրահատության. նրանց վիրահատարան էին բերում եւ տեղային անզգայացում կատարում մեջքի հատվածում:

«Երկու դեպքում էլ,- ասում է բժիշկ Կալմսը,- անկախ նրանից, թե ինչ վիրահատություն էինք անում` իսկական, թե կեղծ, մենք բացում էինք ցեմենտը, որը շատ սուր հոտ ունի, ինչպես եղունգների ներկը մաքրելու հեղուկը, որպեսզի հոտը տարածվեր սենյակով մեկ»:

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս տաղանդավոր ներկայացումը կարող էր այդքան թեթեւություն բերել Բոննի Անդերսոնին` ուսումնասիրության մասնակից դարձած հիվանդներից մեկին: Կինը սայթաքել էր խոհանոցում, եւ նրա ողը ճաքել էր: Ցավն անտանելի էր, նա հազիվ էր կարողանում շարժվել:

«Մի շաբաթ անց ես արդեն գոլֆ էի խաղում»,- ասում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի