• Latest news

Սերմնահեղուկի ամենաբեղմնավոր դոնորը 2 տարում 54 երեխայի է կյանք տվել

7 դեկտեմբերի, 2015  22:43

43-ամյա Դեքլան Ռունին Մեծ Բրիտանիայի սերմնահեղուկի ամենաբեղմնավոր դոնորն է համարվում։ Նրա սերմնահեղուկը 2 տարում օգտագործվել է 54 երեխայի ծնունդ տալու համար։ Ռեկորդակիրն ինքն ունի 8 երեխա։

Ռունին ստեղծել է սեփական վեբ կայքը, որի միջոցով նա զբաղվում է սերմնահեղուկի դոնորությամբ։ Տղամարդուն այնքան էլ դուր չի եկել այն հանգամանքը, որ սեփական ձվաբջիջները զոհաբերող կանայք համարյա սուրբ են համարվում, իսկ իրենց սեղմնահեղուկը տվող տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքն ավելի մակերեսային է եւ անգամ ծաղրական։

8 երեխա ունեցող տղամարդը պնդում է, որ իր «բարեգործական» աշխատանքի դիմաց ոչ մի կոպեկ չի ստանում։ Որոշ մասնագետներ առաջարկում են ուսումնասիրել դոնորի գործունեությունը, քանի որ վտանգ կա, որ նրա ծառայությունը, որը չի կարգավորվում, կարող է անվտանգ չլինել։

Դեքլանի խոսքով՝ անցյալ տարի իր կայքը գործարկելու պահից ի վեր՝ լույս աշխարհ է եկել 17 տղա եւ 14 աղջիկ, եւս 15 կին էլ այս պահին հղի են։ Դեքլանի 8 երեխաները ծնվել են 4 տարբեր մայրերից։

Տղամարդը գումար է վերցնում միայն հաճախորդուհու մոտ հասնելու ճանապարհածախսի դիմաց։ Նրա ծառայությունների կայքում ասվում է, որ սերմնահեղուկը տրամադրվում է լեսբուհի, միայնակ եւ բիսեքսուալ կանանց, ինչպես նաեւ հետերոսեքսուալ զույգերին, որոնք խնդիրներ ունեն երեխա ունենալու հետ։

Դեքլանն իրեն գովազդում է միայն Facebook-ի եւ բջջային հավելվածի միջոցով։ Նրա ծառայությունն այնքան հանրահայտ է, որ մի անգամ նա 24 ժամվա ընթացքում հասցրել է օգնել միանգամից 3 կնոջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի