• Latest news

Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի երկրորդ համագումարը կարող է անցկացվել Հայաստանում

19 դեկտեմբերի, 2015  14:09

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի նախագահ Գրիգորի Հարությունովին:

Հյուրը նախարարին ներկայացրեց իրենց մասնագիտական միավորման կողմից իրականացված աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ ասոցիացիան ցանկություն ունի 2016թ. սկզբին Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի երկրորդ համագումարն անցկացնել Հայաստանում: Ասոցիացիայի նախագահի խոսքով` անցկացման դեպքում այս միջոցառումը հնարավորություն կտա տարբեր երկրների մասնակիցներին քննարկել մասնագիտական արդիական հարցեր, ինչպես նաեւ համագործակցության նոր ծրագրեր մշակել:

Նախարարը հավանության արժանացրեց համագումարի անցկացան գաղափարը: Նա նշեց, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմամբ մեր երկրում ստեղծվելու է հավաստագրման կենտրոն, եւ հավաստագրման հանձնաժողովը կազմակերպվող ոլորտային մասնագիտական միջոցառումների համար կրեդիտներ է սահմանելու:

Հաշվի առնելով բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ապահովման ոլորտում իրականացվող բարեփոխումները, Արմեն Մուրադյանը միջոցառման անցկացումը կարեւորեց առաջին հերթին ձեռք բերված գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների համար շնորհվող կրեդիտների, ինչպես նաեւ թերապիայի որպես մասնագիտություն զարգացման տեսանկյունից:

Գրիգորի Հարությունովը նախարարին ներկայացրեց նաեւ «Եվրասիական ամսագիրը»: Միջազգային չափանիշներին համապատասխան այս հրատարակությունը նվիրված է բժշկության արդի հարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ համագործակցության այլ հարցեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի