• Latest news

Զբոսանքները կանխում են ազդրի գլխիկի կոտրվածքների ռիսկը

24 փետրվարի, 2014  17:29

Որքան շատ են մարդիկ քայլում, եւ որքան արագ է քայլքի տեմպը, այնքան քիչ են նրանք ենթակա մեծ տարիքում ազդրի կոտրվածքների վտանգին:

Գիտնականներն ուսումնասիրել են մեծ հետազոտության տվյալները, որը տեղեկություն է պարունակել 24 տարվա ընթացքում 36000 տղամարդու սովորությունների մասին:

Երկու տարին մեկ տղամարդիկ հարցաթերթիկ են լրացրել այն մասին, թե որքան արագ են քայլում, որքան ժամանակ են անցկացնում նստած եւ որքան են սպորտով՝ թենիսով, լողով զբաղվում կամ ոտքով քայլում:

Ուսումնասիրման 24 տարվա ընթացքում արձանագրվել է ազդրի կոտրվածքի 546 դեպք, որոնց 85%-ը՝ ոչ վնասվածքային գործունեության ՝ սահելու, սայթաքելու, կամ աթոռից ընկնելու հետեւանքով:

Արդյունքները ցույց են տվել, որ որքան շատ են տղամարդիկ քայլել, եւ որքան արագ է եղել քայլքը, այնքան քիչ է եղել մեծ տարիքում նրանց ազդրի կոտրվածքի ռիսկը, ասում են հետազոտության հեղինակները, հայտնում է Newsmax Health-ը:

«Բոլորը գիտեն, որ ֆիզիկական ակտիվությունն օգնում է կանխել ազդրի կոտրվածքները եւ ոսկորներն ու մկաններն ակտիվ պահել, ասում է հետազոտության հեղինակը՝ Հարվարդի բժշկական դպրոցի դոցենտ, Բոսթոնի կանանց հիվանդանոցի բժշկության բաժանմունքի համաճարակաբան Դիանա Ֆեսկանիչը: «Այստեղ մենք շեշտը դնում ենք հիմնականում նրա վրա, որ չափազանց շատ ֆիզիկական ծանրաբեռնվածության անհրաժեշտություն չկա,- ասում է Ֆեսկանիչը:- Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել ֆիզիկական ծանրաբեռնվածության առավելությունները, մենք էլ խոսում ենք ազդրի կոտրվածքների կանխարգելման համար քայլքի առավելության մասին, իսկ տարեց մարդկանց համար, ինչպես հայտնի է, քայլելն ավելի հեշտ է»:

Ֆեսկանիչի խոսքով՝ ինքն ու գործընկերները նույնանման հետազոտություն կատարել են կանանց շրջանում, ստացված արդյունքները գրեթե նույնն են եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի