• Latest news

Մարտի 1–ին Երեւանում կբացվի «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը

29 փետրվարի, 2016  20:13

«Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը եւ ՀՀ Առողջապահության նախարարությունը հրավիրում են միջազգային մասնագիտացված «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսին, որը կկայանա  մարտի 1-ից 3-ը ք. Երեւանում: 

Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է: Միջոցառման շրջանակներում հնարավոր կլինի ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման եւ վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումների հետ: Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ընձեռնում լսել ոլորտի առաջատար մասնագետների կարծիքները եւ ստանալ արժեքավոր խորհուրդներ բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի եւ այլ երկրների բժշկական, դեղագործական եւ ստոմատոլոգիական արդյունաբերության առաջատար ընկերություններ: Այն է՝ գործունեության տարբեր ոլորտների եւ մասշտաբների 50-ից ավելի կազմակերպություններ. Խոշոր բժշկական կենտրոններ եւ կլինիկաներ, դեղամիջոցներ արտադրող ընկերություններ, միջազգային խոշոր բրենդերի ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում՝ բժշկական ընկերություններ Ռուսատանի Դաշնությունից եւ Բելառուսիայից: Ցուցահանդեսի ընթացքում ավանդաբար կկայանան սեմինարներ, կլոր սեղաններ եւ շնորհանդեսներ:

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը կկայանա «Առողջապահություն՝ նոր մարտահրավերներ» խորագրով միջազգային նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, որին կմասնակցեն առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ տարբեր երկրներից:

Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են՝

•           բժշկական տեխնիկայի, սարքավորումների եւ դեղամիջոցների առաջատար արտադրողների ներգրավում,

•           առողջապահության ոլոտում աշխատող մասնագետների ներգրավում,

•           կիրառական բժշկության նորարարական արտադրանքի առաջխաղացման համար նպաստավոր պայմանների ստեղծում,

•           նոր գործարար հարաբերությունների համար արդյունավետ հարթակի ստեղծում:

Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին ժամը 11:00։

Ցուցահանդեսի աշխատանքային ժամեր՝ 10:00-ից 18:00։

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝ ք. Երեւան, Մելիք-Ադամյան 1 (ՀՀ Կառավարության տան նիստերի դահլիճի նախասրահ)։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի