• Latest news

Մոսկվայում մեկնարկել է Արեւելյան Եվրոպայում եւԿենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված Հինգերորդ համաժողովը (ֆոտո)

23 մարտի, 2016  16:40

Մարտի 23-ին Մոսկվայում մեկնարկել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված Հինգերորդ համաժողովը, որին աշխարհի 59 երկրից   2500 մարդ է մասնակցում: Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ավելի քան   20 անդամ կա, համաժողովին մասնակցում է առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է փոխնախարարը, Համաժողովը Հայաստանից եկած մասնագետներին հնարավորություն կտա ծանոթանալ այլ երկրների փորձին, ինչպես նաեւ նրանց ներկայացնել ՄԻԱՎ-ի ախտորոշման եւ վերահսկման իրենց փորձը:   28 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Հայաստանում ախտորոշվեց ՄԻԱՎ-ի առաջին դեպքը, նշել է Գագիկ Միրիջանյանը: Այդ ժամանակվանից Հայաստանը հսկայական աշխատանք է կատարել ՄԻԱՎ-ի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման ոլորտում: Մասնավորապես` ՄԻԱՎ-ի մորից երեխային փոխանցման վերջին դեպքը գրանցվել է 2007-ին, իսկ դոնորական արյան միջոցով վիրուսի փոխանցման վերջին դեպքը` ավելի վաղ` 2001-ին:

Համաժողովը նշանակալի է նրանով, որ դրա ընթացքում Հայաստանը նվեր կստանա շարժական կլինիկա, որը կօգնի հեշտացնել երկրի մարզերում ՄԻԱՎ-ի ախտորոշումը: 

Ինչպես իր ներածական ելույթում նշել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, ՄԻԱՎ-ը, որն արդեն  30 մլն կյանք է խլել, լուրջ սպառնալիք է ներկայացնում ամբողջ մարդկության համար եւ բացասաբար է ազդում ինչպես երկրների ժողովրդագրական վիճակի, այնպես էլ տնտեսական զարգացման վրա: Այդ պատճառով ՄԻԱՎ-ի խնդիրը գլոբալ է եւ միայն բժիշկներին չի վերաբերում: 

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կօգնեն հաղթահարել այդ գլոբալ խնդիրը եւ մինչեւ 2030 թվականը վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին, ինչը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից մեկն է համարվում», - նշել է նա:

Համաժողովը կազմակերպել է ռուսաստանյան Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարօրության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Միացյալ ծրագիրը  (ՅՈՒՆԷՅԴՍ) եւ Համաժողովի քարտուղարությունը:

Համաժողովի ծրագիրը կազմված է լիագումար նիստերից, զուգահեռ նստաշրջաններից եւ հմտությունների ձեւավորման սեմինարներից: Նիստերից մեկի ընթացքում նախագահելու է հայկական պատվիրակությունը, որը պիտի ներկայացնի Հայաստանում ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ ախտորոշման փորձը եւ ձեռքբերումները: 

«Գիտություն եւ բժշկություն», «Աջակցություն միջազգային զարգացմանը» եւ  «Քաղաքացիական հասարակություն» նստաշրջանները ՄԻԱՎ-ի հետ կապված ամենաայժմեական հարցեր կընդգրկեն եւ Համաժողովի պատվիրակներին նոր գիտելիքներ եւ հնարավորություններ կտրամադրեն տարբեր խնդիրների վերլուծության համար:   Համաժողովը մասնակիցներին նաեւ հնարավորություն կտա քննարկել հուզող հարցեր, փորձի փոխանակում կատարել եւ պոտենցիալ զուգընկերների հետ նոր շփումներ հաստատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի