• Latest news

Ցավեր, որոնք տղամարդը երբեք չպետք է անտեսի

28 փետրվարի, 2014  14:30

Ոչ մի տղամարդ չի սիրում, երբ ընկերները նրան թույլ են անվանում, բայց մտածեք՝ ի՞նչ կուզենայիք, որ Ձեր մասին ասեին՝ 1) Ես միշտ իմացել եմ, որ հոգու խորքում նա հիպոխոնդրիկ է՝ Ձեր թիկունքո՞ւմ, թե՞՝  2) Այո, նա ընտիր տղա էր: Այդպիսի ցավն անտեսե՜լը՝ Ձեր դագաղի մոտ:

Հիշո՞ւմ եք Դեյվիդ Բլումին՝ NBC-ի թղթակցին: Երբ նա Իրաքի պատերազմի մասին տեսանյութ էր նկարահանում, զրահապատ ավտոմեքենայում ժամերով անշարժ նստելու հետեւանքով նրա ոտքը ցավում էր: Նրան ասել էին, որ պետք է բժշկի դիմեր: Նա  չգնաց եւ 39 տարեկանում 2003-ին մահացավ խորը երակների թրոմբոզով պայմանավորված թոքային էմբոլիայից:

Բլումը փորձում էր անտեսել այն ցավերից մեկը, որոնք վտանգում են տղամարդու կյանքը: Եկեք քննարկենք այդ դեպքերը, եւ նրանը՝ առաջին հերթին, գրում է Newsmax Health-ը:

1. Ոտքի ցավ եւ այտուց: Հնարավոր է՝ Դուք անհարմար դիրքով մի քանի ժամ նստել եք, ինչպես Բլումը, եւ ոտքը ծնկից ներքեւ այտուցվել եւ ցավում է: Հնարավոր է՝ արյունը ոտքի մեջ գնդիկ է առաջացրել, որը կոչվում է խորը երակների թրոմբոզ: Ոտքը մի շփեք: «Գնդիկը կարող է պոկվել եւ ընկնել թոքեր, այդ դեպքում ելքը կարող է մահացու լինել»,- Men'sHealth.com-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ Ջոն Սթամաթոսը: Գնացեք բժշկի, նա դեղ կնշանակի, իսկ անհրաժեշտության դեպքում երակների մեջ զտիչ կդնի, որպեսզի թրոմբը լուծվի:

2. Մեջքի ուժեղ ցավ: Մեջքն այնպես է ցավում, կարծես Դուք սառնարաններ ու դաշնամո՞ւր եք քարշ տվել, բայց Դուք նույնիսկ ա՞րկղ չեք բարձրացրել: Գոտկատեղի ուժեղ ցավը, որը կապված չէ մարզանքի հետ, կարող է կապված լինել աորտայի անեւրիզմի հետ, եւ աորտան կարող է պայթել: Անեւրիզմի առկայությամբ աորտայի պայթելը սպանեց Ջորջ Ք. Սքոթին, որին նրա բժիշկը նախազգուշացնում էր հետեւանքների մասին, բայց  նա հետաձգեց բուժումը, ասում է MedicineNet.com-ը: Նույնպիսի ցավ լինում է երիկամներում քարի առկայության դեպքում՝ չնայած այդ դեպքում կյանքին սպառնացող վտանգն այդքան մեծ չէ: Ամեն դեպքում, երկու դեպքում էլ պետք է անհապաղ բժշկի դիմել:

3. Որովայնի սուր ցավ: Եթե որովայնի ցավն այնպիսին է, կարծես ներսից դանակով կտրում են, շտապօգնություն կանչեք. հնարավոր է՝ դա կույր աղին է, լեղապարկը կամ ենթաստամոքսային գեղձը: Ամեն դեպքում Ձեզ շտապ անհրաժեշտ կլինի վիրահատություն:

4. Ցավ կրծքավանդակում: Եթե կրծքավանդակի ուժեղ ցավը գալիս ու գնում է, դա կարող է ստամոքսի խանգարում կամ սրտի նոպա լինել: «Նույնիսկ եթե ցավերը շատ կարճատեւ են, միեւնույն է, դա կարող է որեւէ լուրջ բանի նշան լինել»,- Men'sHealth.com-ին ասել է Սթամաթոսը: Շտապօգնություն կանչեք:

 

5. Կայուն ցավ ոտքի կամ սրունքի շրջանում: Եթե Ձեր ոտքի վերեւի մասը կամ սրունքը ցավում է, որը շարժվելիս ուժեղանում է եւ չի անցնում նույնիսկ հանգիստ վիճակում, հնարավոր է՝ սթրես-կոտրվածք է (հոգնածության կոտրվածք): Երբ ոսկորները հոգնում են, դրանք սովորաբար վերականգնվում են, բայց վերականգնման ընթացքում շատ թույլ են լինում: «Եթե Դուք այնքան լարված եք մարզվում, որ ոսկորներին հնարավորություն չեք տալիս լարվածությունից հետո հանգստանալ, Դուք կարող եք սթրես-կոտրվածք ստանալ»,- Men'sHealth.com-ի հետ զրույցում ասել է Նյու Յորք Ռեյնջերս թիմի բժիշկ Էնդրյու Ֆելդմանը:

6. Անսպասելի գլխացավ: Անսպասելի ահավոր գլխացավը կարող է սինուսային գլխացավ լինել, բայց դա կարող է նաեւ ուղեղի արյունազեղում կամ ուղեղի ուռուցք լինել: «Բժշկական պատրաստության ժամանակ մեզ սովորեցրել են, որ դա ուղեղի անեւրիզմի դասական նշան է»,- WebMD-ին տված հարցազրույցում ասել է Ամերիկայի գերիատրիկ միության մամլո քարտուղար Շարոն Բրենգմանը:- Եթե վստահ չեք պատճառի հարցում, անհապաղ դիմեք բժշկի»:

7. Աճուկի հանկարծակի ցավ: Ցավն այնպիսին է, կարծես ոտքով հարվածել են Ձեր ոտքերի մեջտեղը: Հնարավոր է՝ դա ձվի ոլորում է, ինչը պայմանավորված է ընդհանուր բնածին արատով: Եթե ուզում եք հայր դառնալ, առաջիկա 4-6 ժամվա ընթացքում անմիջապես բժշկի գնացեք, Men'sHealth.com-ի հետ զրույցում խորհուրդ է տվել Մինեսոթայի համալսարանի ուրոլոգ Ջոն Փրայորվը:- 12 – 24 ժամ հետո, հնարավոր է, ուշ լինի, եւ անհրաժեշտ կլինի ձուն հեռացնել»:

8. Ցավ միզելու ժամանակ: Հաճախ միզելու ժամանակ ցավ զգալը եւ ժանգագույն մեզը կարող են միզապարկի քաղցկեղի նշան լինել, որը տղամարդկանց շրջանում քաղցկեղի 4-րդ առավել տարածված ձեւն է: Դա կարող է նաեւ միզապարկի վարակ լինել՝ նույն նշաններն են: Արյունը մեզի մեջ անհանգստացնող նշան է, զգուշացնում է MedicineNet.com-ը: Անհապաղ դիմեք բժշկի: Նա մեզի հետազոտություն կանի, որպեսզի ստուգի վարակների առկայությունը, կստուգի միզապարկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի