• Latest news

Մեծ Բրիտանիայում արվող վիրահատությունը վիրտուալ իրականության տեխնոլոգիայի օգնությամբ կցուցադրեն աշխարհում

28 մարտի, 2016  11:58

Royal London Hospital-ում արված վիրահատությունը կցուցադրեն ամբողջ աշխարհում վիրտուալ իրականության տեխնոլոգիաների օգնությամբ, որի շնորհիվ հանդիսատեսն այնպիսի զգացողություն կունենա, ասես վիրահատարանում է ու ամեն ինչ սեփական աչքերով է տեսնում:

Հիվանդի անունը չեն հայտնում, հայտնի է միայն, որ նա տարեց տղամարդ է կոլոռեկտալ քաղցկեղով: Նա տեղյակ է, որ իր վիրահատությունը հեռարձակվելու է ամբողջ աշխարհում ու ոգեւորված է այդ կապակցությամբ: Նրան վիրահատելու է վիրաբույժ Շաֆի Ահմեդը, որը 2014-ին լյարդի ու աղիների ուռուցքի հեռացման վիրահատություն էր արել՝ օգտագործելով GoogleGlass–ը: Այն ժամանակ վիրահատության ընթացքին հետեւել էր աշխարհի ավելի քան 100 երկրների մոտավորապես 13 000 ուսանող, բժիշկ ու առողջապահության ոլորտի աշխատակից:

Վիրահատությունը ծրագրված է ապրիլի 14-ին, այն կտեւի 2-3 ժամ: Սկսվելու է բրիտանական ժամանակով ժամը 13:00-ին: Նկարահանումների համար օգտագործվելու են վիրահատական սեղանի տակ տեղադրված տեսախցիկները: Վիրահատության ընթացքին հետեւելու հնարավորության համար հանդիսատեսը պետք է սմարթֆոն ու վիրտուալ իրականության ակնոց ունենա: Հանդիսատեսը կկարողանա ամենայն մանրամասնությամբ տեսնել վիրահատական միջամտության բոլոր փուլերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի