Երեւանում տեղի կունենա «Մանկաբուժական դպրոց» թեմայով դասընթաց

14:30   29 ապրիլի, 2017

Մայիսի 5-ին եւ 6-ին Երեւանում, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կոնֆերանսների դահլիճում տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Մանկաբուժական դպրոց» թեմայով ամենամյա դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 9 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար.  կոնտակտային անձ՝ Եվա Մովսեսյան, հեռ. (010) 236030, էլ. հասցե՝ [email protected]



© NEWS.am Medicine