ԱՄՆ-ում բժիշկները երեխայի գանգից հանել են 15–սանտիմետրանոց պտուտակ (ֆոտո)

22:03   29 հունվարի, 2018

Ամերիկացի տղան հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ նրա գլուխը խոցել է 15–սանտիմետրանոց պտուտակը՝ մտնելով ուղեղի մեջ։

13-ամյա Դարիուս Ֆորմանը եղբայրներին օգնելիս է եղել  ծառի վրա տուն կառուցելու հարցում, երբ ընկել է ճյուղից։ Նրա հետ գետին է ընկել 15-սանտիմետրանոց պտուտակներով տախտակը։

«Ես մտածեցի ինչ-որ բան  է մազերից մեջ մնացել»,-պատմել է տղան։

Հորաքույրը բժիշկներ է կանչել, սակայն նույնիսկ նրանք միանգամից չեն հասկացել ինչ վտանգավոր դրության մեջ է հայտնվել Դարիուսը։ Պտուտակը ոչ միայն վնասել էր նրա գանգը, այլ նաեւ մտել էր ուղեղ՝ հասնելով  վերին սագիտալ սինուսին՝ խոշոր զարկերակին, որը տեղակայված է ուղեղի երկու կիսագնդերի միջեւ եւ արյուն է մատակարարում ուղեղին։ «Եվս միլիմետր եւ նա կզրկվեր արյունից»,-նշել է նեյրովիրաբույժ Ալան Քոենը։

Տախտակի չափերի պատճառով չի հաջողվել նրան տեղավորել շտապօգնության մեքենայով։ Այդ ժամանակ որոշվել է կտրել դրա մի մասը։ Դարիուսին հասցրել են տեղի հիվանդանոց, ապա ոստիկանության ուղղաթիռով տեղափոխել Բալթիմորում գտնվող Ջոնս Հոփքինսի հիվանդանոց։

Վերջապես, բժիշկները սկսել են վիրահատությունը։ Նեյրովիրաբույժ Շենադոա Ռոբինսոնը հանել է տախտակի մնացած մասը եւ պտուտակի վերին հատվածը։ Տրավմայից 7 ժամ անց բժիշկները կարողացել են հանել պտուտակի մասերը գանգի փոքր բացվածքի  եւ արյան մակարդուկի միջոցով։

Բժիշկների խոսքով՝ նրանք հրաշալի գործ են արել։ «Եթե փորձեինք պտտել այն, դա կարող էր բերել ծանր արյունահոսության։ Մենք զգուշությամբ հորատել ենք ոսկորը, որպեսզի հասնեինք պտուտակին։

Գանգի բացված մասում բժիշկները տիտանե շերտ են տեղադրել։ Իսկ պտուտակի մնացորդները նվիրել են Դարիուսին՝ որպես մահվան հետ չստացված հանդիպման հուշ։ Նա դուրս է գրվել հիվանդանոցից իր 13-րդ տարեդարձի օրը։

 



© NEWS.am Medicine