Երեւանում կանցկացվի «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով համաժողով

14:38   22 մայիսի, 2018

Մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին, ԵՊԲՀ Կարմիր դահլիճում տեղի կունենա «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով համաժողովը, որի նպատակն է բացահայտել ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերները եւ քննարկումների միջոցով փորձել գտնել ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումները:

Համաժողովի ընթացքում ելույթ կունենան հայտնի մանկաբույժներ Հայաստանից եւ արտերկրից, ովքեր կներկայացնեն նաեւ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած դժվարությունները եւ դրանք հաղթահարելու միջոցները:

 



© NEWS.am Medicine