Գիտնականները առանց մեծ քանակությմաբ աղ ավելացնելու ուտելիքն աղի դարձնելու անվտանգ միջոց են գտել

23:49   15 ապրիլի, 2019

Քիչ քանակությամբ աղ պարունակող մթերքներն  ավելի օգտակար են առողջության համար, սակայն շատ մարդկանց դուր չի գալիս նրանց համը: Այժմ գիտնականները գտել են ուտելքիի աղի համը պահպանելու միջոցն առանց իսկական աղի ավելացման: Փորձը ցույց է տվել, որ նոր տեխնոլոգիայով պատրաստված մթերքները դրանք փորձող կամավորների համար յուրահատուկ հաճելի համ են ունեցել:

Սովորական աղը փոխարինող խառնուրդը  գրեթե մեկ քառորդով կազմված է կալցիումի քլորիդից: Այն ստեղծել եւ փորձարկել է Վաշինգտոնի համալսարանից պրոֆեսոր Կարոլին Ռոսը: Աշխատանքի ընթացքում նա գործընկերների հետ միասին փնտրել է իդեալական խառնուրդ, որը կառանձնանար նատրիումի քլորիդի ցածր պարունակությամբ:

Անալիզի են ենթարկվել նաեւ այն խառնուրդները, որոնք արդեն օգտագործվում են սննդային արդյունաբերությունում:

Դրանց թվում կալցիումի քլորիդ եւ կալիումի քլորիդ պարունակող խառնուրդներ են: Վերջինս կանոնավոր օգտագործման դեպքում թույլ է տալիս նվազեցնել արյան ճնշումը, սակայն տհաճ՝ դառը համ ունի:

Պրոֆեսոր Ռոսը համտեսողների խումբ է հավաքել, որպեսզի հասկանա, թե որ խառնուրդն է տարբերվում հաճելի համով (աղով համեմել են ջուրը եւ տոմատի ապուրը):

Արդյունքում համտեսողնբերը հավանել են 78 տոկոսով նատրիումի քլորիդից եւ 22 տոկոսով կալցիումի քլորիդից բաղկացած խառնուրդը:

Համով խառնուրդը գրեթե չի տարբերվել 100 տոկոսանոց նատրիումի քլորիդից: Իսկ կալիումի քլորիդը միանգամից նվազեցրել է խառնուրդի համային որակները, անգամ փոքր կոնցենտացիայով:



© NEWS.am Medicine