Տղամարդու մատը բոժոժավոր օձի խայթոցից հետո փուչիկի պես ուռել է

21:00   5 հունիսի, 2019

Թենեսիի բնակիչ Օսթին ՄաքԳին քիչ է մնացել զրկվի մատից այն բանից հետո, երբ նրան կծել է բոժոժավոր օձը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ անտառում աշխատելու ժամանակ օձը կծել է Օստինի ձախ ձեռքի ցուցամատը:

Տղամարդը սակայն դրան ուշադրություն չի դարձրել եւ շարունակել է աշխատանքը: Սակայն 2 օր անց նրա մատը սկսել է ուռել եւ առողջական վիճակն այնքան է վատացել, որ Օստինին հոսպիտալացում է պահանջվել:

Բժիշկներին հաջողվել է նրա մատը փրկել անդամատումից, սակայն լիարժեք ապաքինման համար առնվազն 6 կամ 8 ամիս կպահանջվի:



© NEWS.am Medicine