Գիտնականները նոր պրոթեզ են ստեղծել անդամահատված վերջույթներով հիվանդների համար (տեսանյութ)

13:17   23 հունվարի, 2016

Ջոնս Հոփքինսի համալսարանից մի խումբ գիտնականներ Thalmic Labs ընկերության հետազոտողների հետ համատեղ նոր պրոթեզ են ստեղծել անդամահատված վերջույթներով մարդկանց համար, որը կօգնի նկատելիորեն հեշտացնել նրանց կյանքը:

Ջոնի Մեթնին, որի ձեռքը անդամահատել են քաղցկեղի պատճառով, առաջին հիվանդը դարձավ, որը փորձել էր Մուօ բրասլետի հիմքով պրոթեզը, որը մշակել են Thalmic Labs –ի աշխատակիցները: Ալբերտ Չին, որը զբաղվում էր պրոթեզի մշակումով, բացատրում է, որ Modular Prosthetic Limb (MPL) սարքը, որի գինը չի գերազանցում 200 դոլարը (ի տարբերություն շատ այլ՝ ավելի թանկարժեք պրոթեզների) կօգնի զգալիորեն հեշտացնել նման հիվանդների կյանքը: Ջոնին հաստատում է նրա խոսքերը՝ ասելով, որ պրոթեզը դարձել է իր ձեռքի շարունակությունը, որը թույլ է տալիս անել գրեթե այն ամենն, ինչ անում էր իսկական ձեռքը. նոր պրոթեզի շնորհիվ նա կարողանում է վերցնել առարկաները կամ ինչ -որ բան ցույց տալ մատով:

«Հիմա MPL–ն իրոք նրա ձեռքի շարունակություն է», - նկատեց Ալբերտ Լին:

Իսկ ինչպե՞ս է աշխատում նոր սարքը: Պարզվում է, որ այն առաջին հերթին հիվանդի ձեռքում մկանային ակտիվություն է գրանցում ու Bluetooth-ի օգնությամբ տվյալներն ուղարկում համակարգչին. համակարգիչը մշակում է ստացված տեղեկությունները ու նորից այն ուղարկում սարքին, ստիպելով որ այն գործի:

Մուօն գործածելու համար էլեկտրոդների միացում կամ պրոթեզի տեղադրման հատուկ վիրահատություն չի պահանջվում, ինչը զգալիորեն հեշտացնում է դրա գործածումը:

Բնականաբար, դա միակ պրոթեզը չէ անդամահատված ձեռքերով հիվանդների համար (նրանց թիվը միայն ԱՄՆ-ում մոտավորապես 1.7 մլն է), սակայն մյուս սարքերի համեմատ այն շատ ավելի էժան է ու գործածման տեսակետից՝ հեշտ, վստահեցնում են գիտնականները:



© NEWS.am Medicine